Ասադը Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի կողմից Սիրիա ներխուժելու վտանգ է տեսնում

19:27, 12 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Թուրքիայի և Սաուդյան Արաբաիայի կողմից Սիրիա ներխուժելու վտանգ է տեսնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` «Ֆրանս պրես» գործակալության հետ զրույցում Ասադը նշել է, որ «չի բացառում» նման ներխուժումը, ավելացնելով, որ իր երկրի զինված ուժերը «դրան կտան համապատասխան հակազդեցություն»:

2011 թվականի մարտից Սիրիայում շարունակվում է զինված հակամարտությունը, ինչի հետևանքով, ՄԱԿ-ի տվյալներով, զոհվել է ավելի քան 220 հազար մարդ: Կառավարական զորքերին հակազդում են գրոհայինների խմբավորումները, որոնք պատկանում են տարբեր ռազմական կազմակերպությունների: Ավելի ակտիվներից են «Իսլամական պետություն» և «Ջեբհատ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումները:


© 2009 ARMENPRESS.am