Անի Ամիրաղյանը հրաժարվել է հետագա պայքարից Անթալիայի մրցաշարի քառորդ եզրափակչում

18:18, 12 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 12  ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի առաջին ռակետ Անի Ամիրաղյանը  Անթալիայում ընթացող կանանց թենիսի GD TENNIS CUP WOMEN’S միջազգային մրցաշարի քառորդ եզրափակչում հրաժարվել  է շարունակել պայքարը: Ինչպես  հաղորդում է  «Արմենպրես»-ը, այս փուլում Ամիրաղյանի մրցակիցը մրցաշարում 2-րդ համարով հայտավորված վրացի Եկատերինե Գորգոձեն էր, ով առաջին սեթում հաղթում էր 3:5 հաշվով:

Հիշեցնենք, որ մինչ քարորդ եզրափակիչ հասնելը Ամիրաղյանը հաղթել էր ավստրիացի Կարոլին Կուրզին,  բրիտանացի Աննա Բրոգանին:

Ամիրաղյանը հունվարից մասնակցում է Անթալիայում ընթացող արդեն 4-րդ մրցաշարին: Բոլոր նախորդ մրցաշարերում նա հասել է քառորդ եզրափակիչ, իսկ մրցաշարերից մեկում արժանացել 2-րդ մրցանակի:


© 2009 ARMENPRESS.am