Արամ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել «Հայջրմուղկոյուղի» ընկերության գլխավոր տնօրենի հետ

17:45, 12 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խմելու ջրի ջրամատակարարման ոլորտում մեկ օպերատորի մրցույթին ընդառաջ` գույքի հաշվառման, վերագնահատման և գրանցմանն առնչվող հարցերի վերաբերյալ ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը փետրվարի 12-ին խորհրդակցության է հրավիրել «Հայջրմուղկոյուղի» ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի տեղեկատվական կենտրոնից, կոմիտեի նախագահը «Հայջրմուղկոյուղի» ընկերության գլխավոր տնօրենին հանձնարարել է բացառել գույքի որևէ օտարում, կազմել իր սպասարկման տարածքում շահագործվող, սակայն ընկերության հաշվեկշռում չգտնվող գույքը, ինչպես նաև՝ ՓԲԸ-ի կողմից չշահագործվող, բայց հաշվեկշռում առկա գույքը: Հաշվառման է ենթակա նաև ընկերության հաշվեկշռում գտնվող շարժական, գրասենյակային, պահեստավորված գույքը:

Քննարկվել են ընթացիկ ծրագրերի, ինչպես նաև կառավարչի պայմանագրի երկարացմանն առնչվող հարցեր:


© 2009 ARMENPRESS.am