ԱՄԷ-ն հատուկ նշանակության ուժեր կուղարկի Սիրիա

17:24, 12 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը հայտարարել Է Արաբական Միացյալ Էմիրությունների հետ պայմանավորվածության հասնելու մասին, որը հատուկ նշանակության ուժեր կուղարկի Սիրիա: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին փետրվարի 12-ին հաղորդել Է Associated Press գործակալությունը:

Զինվորները մասնակցելու են տեղի սուննի մարտիկների ուսուցմանը, որպեսզի նրանք կարողանան «Իսլամական պետության» ահաբեկիչներից ազատեն Ռաքա քաղաքը: 

Քարթերն այդ մասին հայտարարել Է Բրյուսելում ԱՄԷ-ի իր պաշտոնակցի հետ ունեցած հանդիպումից հետո: Նա չի ճշտել, թե ԱՄԷ-ի հատկապես որքան զինվորներ կուղեւորվեն Սիրիա:

Ավելի վաղ ԴԱԻՇ-ի դեմ պայքարելու նպատակով Սիրիա ցամաքային զորքեր ուղարկելու պատրաստակամության մասին հայտարարել ե՛ւ ԱՄԷ-ում, ե՛ւ Սաուդյան Արաբիայում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am