Ցանցում հայտնվել Է «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի» ֆիլմի եզրափակիչ թրեյլերը

13:50, 12 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Warner Bros. ստուդիան YouTube-ում հրապարակել Է «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի. արդարության արշալույսին» ֆիլմի եզրափակիչ թրեյլերը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Batman News ռեսուրսին:

Թվով չորրորդ լիարժեք պրոմոհոլովակում պատմությունը ներկայացվում Է Բեթմենի կողմից, որի դերակատարը Բեն Աֆլեքն Է: Տեսարաններից մեկում առաջին անգամ հնչում Է Կին-Հրեշի կերպարում դերասանուհի Գալ Գադոթի ռեպլիկը՝:  

Կինոնկարի դերակատարների թվում են նաեւ Հենրի Քավիլը, Ջեֆրի Դին Մորգանը, Ջեսի Այզենբերգը եւ Էմի Ադամսը:

«Բեթմենն ընդդեմ Սուպերմենի. արդարության արշալույսին» ֆիլմը ռուսական վարձույթ դուրս կգա 2016 թվականի մարտի 24-ին՝ ԱՄՆ-ում դրա պրեմիերայից չորս օր անց:

Ժապավենը, որը «Պողպատյա մարդը» ֆիլմի շարունակությունն Է եւ միաժամանակ Բեթմենի մասին կինոսերիալի վերագործարկումը, նկարահանել Է Զաք Սնայդերը, որը «300 սպարտացիներ», «Պահապաններ» եւ «Արգելված ընդունելություն» ֆիլմերի ռեժիսորն Է: Կինոնկարի արտադրության բյուջեն կազմել Է 200 մլն դոլար:


© 2009 ARMENPRESS.am