Արման Փաշիկյանը դարձել է Իրանի շախմատի ակումբային չեմպիոն

19:50, 11 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 11  ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայազգի գրոսմայստեր Արման Փաշիկյանը իրանական «Սայպա» ակումբ կազմում դարձել է Իրանի շախմատի ակումբային չեմպիոն և թիմի կազմում արժանացել է Անդիշմանդանի Գավաթին: Ինչպես տեղեկացնում է  «Արմենպրես»-ը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն, Փաշիկյանը մասնակցեց 8 խաղերի, որոնցում վաստակել է 5,5 միավոր: Ամբողջ մրցաշարը նա անց է կացրել առանց պարտության: Սա ակումբային  առաջնություններում ամենակարեւոր ցուցանիշն է: Հայ շախմատիստը գլխավորում է իրանական «Սայպա» ակումբը:

Մրցաշարում երկրորդ տեղը զբաղեցրել է «Թավրիզ» ակումբը, լավագույն եռյակը եզրափակում է «Լորեստան»-ը:


© 2009 ARMENPRESS.am