Արազ Օզբիլիսը հայտավորված չէ «Սպորտինգի» դեմ խաղում

15:23, 11 Փետրվար, 2016

 ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանակսն «Ռայո Վալյեկանոն» հրապարակել է Պրիմերայի 24-րդ տուրում Խիխոնի «Սպորտինգի» հետ հանդիպման մեկնարկային կազմը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը ցուցակում հայտավորված չէ: Հայ ֆուտբոլիստն արդեն 3-րդ անընդմեջ խաղն է բաց թողնում իր նոր թիմի կազմում: Հիշեցնենք, որ Օզբիլիսն առողջական խնդիրների պատճառով բաց էր թողել մի քանի մարզում: Սակայն այժմ արդեն ապաքինվել է եւ մասնակցել է թիմի վերջին մարզումներին:

«Սպորտինգ» - «Ռայո Վալյեկանո» հանդիպումը կկայանա փետրվարի 12-ին: 


© 2009 ARMENPRESS.am