Հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

12:35, 11 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքում փետրվարի 11-ի ժամը 12.00-ի դրությամբ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Տաշիր-Պրիվոլնոյե, ինչպես նաև Արագածոտնի մարզի Շենկանի համայնքի ավտոճանապարհները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դժվարանցանելի են Ուրասար-Կաթնաղբյուր, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները: Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է:

ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառմամբ:


© 2009 ARMENPRESS.am