Ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերի բացման արարողությանը Հայաստանի դրոշակակիրը կլինի Միքայել Միքայելյանը

12:00, 11 Փետրվար, 2016

 ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Հայաստանի դրոշակակիրը կլինի դահուկորդ Միքայել Միքայելյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀԱՕԿ լրատվության բաժին տեղեկատվության համաձայն, փետրվարի 12-ին Նորվեգիայի Լիլեհամեր քաղաքում կկայանա Երկրորդ պատանեկան օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունը: Պատանեկան խաղերին այս անգամ մասնակցում են 1100 մարզիկ աշխարհի 71 երկրներից: 15-18 տարեկան պատանիները կպայքարեն մեդալների 70 հավաքածուի համար:


© 2009 ARMENPRESS.am