Ջոնի Դեփը մարմնավորել է Դոնալդ Թրամփին կատակերգական ֆիլմում

19:38, 10 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Դերասան Ջոնի Դեփը խաղացել է ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփին կատակերգական կենսագրական ֆիլմում : Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով gazeta.ru-ն, հումորային ֆիլմը հնարավոր է տեսնել Funny or Die կայքում: Կինոնկարի տևողությունը 50 րոպե է:

The New York Times-ը տեղեկացնում է, որ ֆիլմը նկարահանել են գաղտնիության պայմաններում, ինչը Հոլիվուդի համար դժվար խնդիր է: Կինոնկարի ամբողջական անունն է «Funny or Die-ը ներկայացնում է Դոնալդ Թրամփի «Գործարքներ իրականացնելու արվեստը» ֆիլմ»:


© 2009 ARMENPRESS.am