Արմեն Աշոտյանը խոսել է իր հնարավոր պաշտոնանկության մասին

17:08, 10 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը խոսել է իր հնարավոր պաշտոնանկության մասին:                                           

«Ֆեյսբուքյան պարադոքս: Երբ իմ հնարավոր պաշտոնանկության լուրերի ֆոնին ավելանում է ինչպես Ֆեյսբուքում ինձ հետևող, այնպես էլ աշխատանքս գնահատող մարդկանց թիվը: Իսկ ինձ չսիրող մարդկանց թիվը մնում է անփոփոխ: Շնորհակալ եմ, հաճելի է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` իր ֆեյսբուքյան էջում գրել է նախարարը:

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ ՀՀ ԿԳ նախարարի պարտֆելը կոալիցիոն համաձայնությունների շրջանակում կտրվի ՀՅ Դաշնակցությանը: 


© 2009 ARMENPRESS.am