Մոտ 300 սփյուռքահայեր մասնագիտական վերապատրաստում կանցնեն Հայաստանում

20:47, 9 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սփյուռք» ամառային դպրոցի կազմակերպում» 2016 թվականի ծրագրի շրջանակում կվերապատրաստվի մինչև 285 սփյուռքահայ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` «Սփյուռք» ամառային դպրոցի կազմակերպում» ծրագիրը ներկայացվել է ՀՀ կառավարության փետրվարի 11-ի նիստի հաստատմանը:

Ակնկալվում է, որ ծրագրով կապահովվի Սփյուռքի համար մասնագետների պատրաստման և վերապատրաստման համակարգի շարունակական կատարելագործումը, 2016-ին հինգ դասընթացների ընթացքում կվերապատրաստվի մինչև 285 սփյուռքահայ: Ամառային դպրոցը սփյուռքահայության համար կդառնա հայերենի ուսուցման, մասնագետների վերապատրաստման հաստատուն կենտրոն Հայաստանում:

Ծրագրի նպատակն է հայոց լեզ­վի իմացությունն ու կիրառումը խրախուսելը, կրթական, մշա­կութային  ծրագրերի և հա­յագի­տա­կան օջախների գործունեությունը օժանդակելը, համայնք­նե­րում առկա նե­րու­ժի հաշվառու­մը, համախմբումը և համահայկական ծրագրերում դրանց ներգրավ­մանն աջակցությունը՝ հայերենի ուսուցման, իմացության մակարդակի բարձրացման,  Սփյուռքի տարբեր բնագավառների գործիչների, համայնքների, երիտասարդական կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների, ուսուցիչների, կրթական գործի կազմակերպիչների  մասնագիտական գիտելիքների խորացման, արդի պահանջներին համապատասխան որակավորման բարձրացմանն աջակցության նպատակով իրականացվող 5 դասընթացների իրականացման միջոցով»,- ասված է ծրագրի հիմնավորման մեջ:

 


© 2009 ARMENPRESS.am