ԻՊ-ն հնարավոր է 2016-ին ահաբեկչություններ կազմակերպի ԱՄՆ-ում և Եվրոպայում. ԱՄՆ հետախուզություն

19:51, 9 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը 2016 թվականին հնարավոր է ահակեբչություններ կազմակերպի ԱՄՆ-ում և Եվրոպայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Պենտագոնի հետախուզական  վարչության ղեկավար Ջեյմս Կլեպպերը:

Վարչության տեղեկություններով, մուսուլման-սուննիների շրջանում տեղական ծայրահեղականները հանդիսանում են ԱՄՆ տարածքում ահաբեկչության հիմնական սպառնալիքը: 


© 2009 ARMENPRESS.am