Ընտրախախտումների վերաբերյալ հարուցված քրեական գործերի թիվը 72 է

18:21, 9 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 9-ի դրությամբ ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ հարուցվել է 72 քրեական գործ: 19 քրեական գործ 22 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազությունից, 30 քրեական գործերով 34 անձինք ներգրավվել են որպես մեղադրյալ, 5 քրեական գործով 5 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ:


© 2009 ARMENPRESS.am