Եղիբսաբեթ Երկրորդն արձակուրդից Լոնդոն Է վերադարձել Էլեկտրագնացքով

18:11, 9 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Եղիբսաբեթ Երկրորդ թագուհին արձակուրդից Լոնդոն Է վերադարձել սովորական Էլեկտրագնացքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Telegraph-ին:

Նորին մեծությունը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Է ժամանել Նորֆոլքի կոմսությունից, որտեղ նա ավանդաբար անցկացնում Է ձմեռային արձակուրդը:

Ինչպես նշում Է հրատարակությունը, Եղիբսաբեթը ճանապարհորդել Է առաջին կարգի վագոնով: Նա գնացքում իր տեղն զբաղեցրել Է Քինս-Լինն կայարանից դրա մեկնումից հինգ րոպե առաջ:

Մինչեւ Լոնդոնի Քինգս-Քրոս կայարան ուղեւորության տեւողությունը կազմել Է 1 ժամ 40 րոպե: Ուղեւորությունն արժեցել Է 54,9 ֆունտ (79 դոլար):


© 2009 ARMENPRESS.am