Մեքսիկայում արծաթե հուշամեդալ են պատրաստել ի պատիվ Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցի

16:53, 9 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայի դրամահատարանը պատրաստել Է հուշամեդալ ի պատիվ Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ երկիր կատարելիք այցի: Մեխիկոյի արքեպիսկոպոս կարդինալ Նորբերտո Ռիվերան այն քահանայապետին կհանձնի փետրվարի 13-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով El Universal թերթին:

«Հինգ ունցիա (141 գրամ) քաշով մեդալը պատրաստված Է արծաթից, դրա դիմերեսին պատկերված Է Մեխիկոյի մայր տաճարը, իսկ դարձերեսին՝ Նորին Սրբության դեմքը՝ լատինագիր «Ֆրանցիսկոս» մակագրությամբ:

Հռոմի պապը Մեխիկո կժամանի փետրվարի 12-ի երեկոյան: Փետրվարի 13-ին նա կհանդիպի լատինամերիկյան երկրի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոյի, իսկ ավելի ուշ՝ մեքսիկացի եպիսկոպոսների հետ: Նույն օրվա երեկոյան քահանայապետը պատարագ կմատուցի Գվադելուպայի Սուրբ Կույսի՝ Մեքսիկայի երկնային հովանավորի բազիլիկում: Փետրվարի 14-ին Ֆրանցիսկոս պապը ժամերգություն կկատարի Մեխիկոյի Էկատեպեկ արվարձանում, որտեղ, ինչպես սպասվում Է, ներկա կլինի շուրջ 2 միլիոն մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am