Սիրիայի մի մասը բռնազավթելու վերաբերյալ Էրդողանի հայտարարություններն անհեթեթ են. Պեսկով

15:20, 9 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններն այն մասին, թե Ռուսաստանն իբր բռնազավթել Է Սիրիայի մի մասը, անհեթեթ են միջազգային իրավունքի տեսակետից: Այդ մասին լրագրողներին հայտարարել Է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Ինչ վերաբերում Է Էրդողանի հայտարարություններին, (փետրվարի 7-ին Էրդողանը հարցազրույց Է տվել Bloomberg գործակալությանը), թե Ռուսաստանը բռնազավթում Է Սիրիայի մի մասը, ապա իրավական տեսակետից եւ միջազգային իրավունքի տեսակետից դրանք ճիշտ չեն, դրանք անհեթեթ են»,-ասել Է նա:

Պեսկովը պարզաբանել Է, որ Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերը Սիրիայում են գտնվում այդ երկրի օրինական ղեկավարության հրավերով: «Համապատասխանաբար, որեւիցե բռնազավթման մասին խոսք պարզապես չի կարող լինել ոչ դե-յուրե, ոչ դե-ֆակտո»,-հավելել Է նա:

Ինչ վերաբերում Է Մոսկվայի եւ Անկարայի միջեւ փոխհարաբերությունների կարգավորման հեռանկարներին, Պեսկովը նշել Է, որ ՌԴ-ի եւ Թուրքիայի հարաբերությունները գտնվում են վերջին տասնամյակների ընթացքում վատթարագույն վիճակում, բայց դրանց նորմալացումն առայժմ հնարավոր չի թվում:

 

Լուսանկարը` ТАСС


© 2009 ARMENPRESS.am