Ցանցում հայտնվել Է «Օսկար»-ի անվանակարգորդների խմբային լուսանկարը

14:22, 9 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեւմտյան ԶԼՄ-ները, այդ թվում՝ Variety հանդեսը, հրապարակել են «Օսկար»-ի հիմնական կատեգորիաների անվանակարգորդների համատեղ լուսանկարը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այն փետրվարի 8-ի երեկոյան արվել Է պարգեւի հավակնորդների համար ավանդական ամենամյա բանկետից հետո, որը կազմակերպվել Էր Ամերիկյան կինոակադեմիայի կողմից: 

Լուսանկարում պատկերված են՝ Լեոնարդո դի Կապրիոն, Ջենիֆեր Լոուրենսը, Մեթ Դեյմոնը, Մարկ Ռուֆալոն, Սիլվեստր Ստալոնեն, Սիրշա Ռոնան եւ ուրիշներ: Նկարում նաեւ երեւում են ռեժիսորներ Սթիվեն Սթիլբերգը, Ջորջ Միլլերը, Ռիդլի Սքոթը եւ Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն, երաժիշտներ Սեմ Սմիթը եւ Դայան Ուորենը:

Նրանց բոլորին հանձնել են պաշտոնական օսկարյան սերտիֆիկատներ: Դերասան Քրիս Ռոքը, որը փետրվարի 28-ին Լոս Անջելեսում անցկացնելու Է մրցանակների հանձնման արարողությունը, բացակայել Է բանկետից:


© 2009 ARMENPRESS.am