Գերմանիայում հարյուր մարդ է տուժել գնացքների բախման հետեւանքով, կան զոհեր

12:47, 9 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն չորս մարդ Է զոհվել, եւս 100-ը՝ տուժել Գերմանիայի Բավարիա դաշնային երկրամասի Բադ-Այբլինգ բնակավայրի մերձակայքում երկու գնացքների բախման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է Ռոզենհայմ քաղաքի ոստիկանության ներկայացուցիչը՝ հերքելով ութ զոհվածների վերաբերյալ ԶԼՄ-ներում հայտնված հաղորդումները:

«Հարյուր տուժածներից 50-ը ծանր վնասվածքներ են ստացել, չորս մարդ զոհվել Է, նշել Է նա:

Համերկրային ոստիկանությունում հայտնել են, որ ահաբեկչության վարկածը չի քննարկվում:


© 2009 ARMENPRESS.am