Instagram-ը հաշիվների միջեւ արագ անցման գործառույթ Է հավելել

11:32, 9 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Instagram սոցիալական ցանցը հավելել Է գործառույթ, որը մի քանի հաշիվ ունեցող օգտատերերին թույլ Է տալիս արագ անցում կատարել դրանց միջեւ: Այս մասին հաղորդվում Է սոցցանցի բլոգում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Սկսած այս շաբաթվանից, Instagram-ում դուք կարող եք արագորեն եւ հեշտությամբ անցումներ կատարել մի քանի հաշիվների միջեւ»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Նոր գործառույթն Instagram 7.15 հավելվածում մատչելի Է iOS եւ Android գործառնական համակարգերի համար:

Նոր գործառույթի գործարկման նախապատրաստման մասին հաղորդվել Է փետրվարի 5-ին: Օպցիոնը որոշ օգտատերերի մատչելի Է եղել թեստային ռեժմով:


© 2009 ARMENPRESS.am