Մխիթարյանը դարձել է Եվրոպայի գոլային փոխանցումների առաջատար

21:15, 8 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր կատարած 17 գոլային փոխանցումներով գլխավորում է Եվրոպայի բոլոր մրցաշարերի արդյունքների ընդհանուր աղյուսակը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  Մխիթարյանը 9 գոլային փոխանցում է կատարել Բունդեսլիգայում, 2 գոլային փոխանցում` Եվրոպայի Լիգայում, 4 փոխանցում` Եվրոպայի որակավորման փուլում, և 2 գոլային փոխանցում` Գերմանիայի գավաթի առաջնությունում:

Երկրորդ և երրորդ տեղը 16 գոլային փոխանցումներով կիսում են Նեյմարը` «Բարսելոնա» -ից և Մեսութ Օզիլը` «Արսենալ» -ից:

Չորրորդ և հինգերորդ տեղերը 12 գոլային փոխանցումներով բաժանել են Քեվին Դե Բրյունեն` «Մանչեսթեր Սիթի»-ից և Անխել Դի Մարիան` «ՊՍԺ»-ից:

Մխիթարյանն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի Գերմանիայի գավաթի առաջնության կիսաեզրափակչում կայանալիք Դորտմունդի «Բորուսիա»-ն  ընդդեմ «Շտուդգարտ»-ի  խաղում: 


© 2009 ARMENPRESS.am