Իրաքի ավելի քան 4 հազար զինվորականներ ժամանելու են Մահմուր Մուսուլի ազատագրման համար

19:37, 8 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքյան և քրդական իշխանությունները համաձայնել են Իրաքից 4 հազար 500 զինվորականների ուղարկել Մահմուրի շրջան՝ քաղաք Մոսուլի ազատագրման օպերացիային մասնակցելու համար: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «Ռիա Նովոստի»-ին:  Ինչպես հայտարարել են Իրաքի խորհրդարանի ներկայացուցիչները, Մահմուրում զինվորների տեղակայումը կրելու է ժամանակավոր բնույթ, այն կտևի մինչև Մոսուլի ազատագրումը: 

Հրապարակված տվյալների համաձայն` 4 հազար 500 իրաքյան զինվորները տեղում կլինեն առաջիկա օրերին: Նրանց վերապատրաստման հարցերով զբաղվելու են ԱՄՆ-ի և միջազգային կոալիցիայի հրահանգիչները: 

Իր  մեծությամբ երկրորդ քաղաքը` Մոսուլը, շարունակում է մնալ Իրաքում «Իսլամական պետության» գլխավոր կենտրոններից մեկը: Իրաքի Պաշտպանության նախարարը հայտարարել էլ, որ քաղաքի համար մարտերը տեղի կունենան 2016 թվականին և դա կլինի որոշիչ քայլ ահաբեկչության դեմ պայքարում:

 




© 2009 ARMENPRESS.am