ՌԴ-ում ձերբակալվել են Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում ահաբեկչություն պլանավորած անձինք

18:56, 8 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եկատերինբուրգում ձերբակալված «Իսլամական պետություն» խմբավորման անդամները նախատեսում էին իրականացնել ահաբեկչություն Մոսկվայում, Սանկտ  Պետերբուրգում և Ուրալում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստի»-ն: Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը 2016 թվականի փետրվարի 7-ին Եկատերինբուրգում ձերբակալել է 7 հոգու: Նրանց թվում Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների քաղաքացիներ են:

Դաշնային ծառայությունում տեղեկացնում են, որ խմբավորումը ղեկավարվել է Թուրքիայից ժամանած ահաբեկչի կողմից: Նախնական տվյալներով, ահաբեկչություն իրականացնելուց հետո հանցագործները նախատեսում էին տեղափոխվել Սիրիա ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով:


© 2009 ARMENPRESS.am