Իրավապահներն ընտրախախտումների դեպքերով հարուցել են 68 քրեական գործ

18:25, 8 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ փետրվարի 8-ի դրությամբ հարուցվել է 68 քրեական գործ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ դատախազության պաշտոնական կայքից, 18 քրեական գործեր 21 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան, 28 քրեական գործերով 32 անձինք ներգրավվել են որպես մեղադրյալ, 3 քրեական գործով 3 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ: 


© 2009 ARMENPRESS.am