BMW i-ն կթողարկի լիմիտավորված շարքի Էլեկտրամոբիլներ

16:55, 8 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: BMW i ընկերությունը՝ BMW կոնցեռնի ենթաառեւտրանիշը, Mr Porter մանրավաճառի հետ համատեղ կթողարկի լիմիտավորված շարքի Էլեկտրամոբիլներ: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով WWD-ին, ավտոմեքենան հանդերձված Է մինչեւ 170 ձիաուժ հզորությամբ շարժիչով: Ժամում մինչեւ 100 կիլոմետրն այն կարող Է թափառք վերցնել 7,2 վայրկյանում: Թափքը պատրաստված Է մուգ կապույտ գույնով:

Էլեկտրամոբիլը վաճառքի կհանվի փետրվարի 18-ին եւ կներկայացվի մանրավաճառի կայքում, ավտոմոբիլը մատչելի Է սոսկ Մեծ Բրիտանիայի տարածքում: Գինը շուրջ 63 հազար դոլար Է: «Ապագայում մենք հույս ունենք դուրս գալու այլ շուկաներ»,- վաճառքների սկիզբը մեկնաբանել Է  Mr Porter-ի ներկայացուցիչը:

BMW i-ն BMW կոնցեռնի ստորաբաժանումն Է, որը մասնագիտացած Է վառելիքի եւ ԷլեկտրաԷներգիայի փոքր ծախսով հիբրիդային ավտոմոբիլների արտադրության բնագավառում:


© 2009 ARMENPRESS.am