Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային ճաշ է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակությունում

16:26, 8 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին աշխատանքային ճաշ է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և ԵՄ անդամ պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում ԵՄ պատվիրակությունից:

Աշխատանքային ճաշի ընթացքում զրուցակիցները քննարկել են ԵՄ-Հայաստան հարաբերությունները:


© 2009 ARMENPRESS.am