ԵԱՏՄ-ն Ադրբեջանի հետ բանակցություններ չի վարում միությանն անդամակցելու հարցով

16:19, 8 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությունը Ադրբեջանի հետ բանակցություններ չի վարում միությանն անդամակցելու հարցով: Այս մասին փետրվարի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵՏՀ մակրոէկոնոմիկայի և ինտեգրման հիմնական ուղղությունների կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան: «Մենք Ադրբեջանի հետ բանակցություններ չենք վարում, քանի որ այդ հարցով Ադրբեջանը մեզ չի էլ դիմել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Վալովայան:

Նա հավելեց, որ ամեն դեպքում, Եվրասիական տնտեսական միությունը շահագրգռված է երրորդ երկրների հետ համագործակցելու հեռանկարներով՝ հատկապես առևտրային հարաբերությունների ընդլայնման առումով:


© 2009 ARMENPRESS.am