Իրաքում ԻՊ-ի զինյալներն սպանել են Մոսուլի 300 բնակիչների

13:18, 8 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն» խմբավորման ծայրահեղականներն սպանել են Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքի 300 բնակիչների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ազգային աշխարհազորի ներկայացուցիչ Մահմուդ աս Սուրջին:

«ԻՊ- ջոկատները նոր սպանդ են սարքել Մոսուլում՝ քաղաքի տարածքում մահապատժի ենթարկելով 300 մարդու»,- փետրվարի 8-ին Ասիլ ան Նուջեյֆիի՝ Նինվեի նահանգի (որի վարչական կենտրոնը Մոսուլն Է) նահանգապետի գլխավորած ռազմականացված կազմավորման ներկայացուցչի խոսքը մեջբերել Է Al Frabia հեռուստաալիքը:

Աս Սուրջին ընդգծել Է, որ զոհվածների մեծ մասը ոստիկանության նախկին աշխատակիցներ են ու զինծառայողներ: Ինչ ժամանակահատվածում են կատարվել այդ հանցագործությունները, չի ճշտվում:

Ինչպես հայտնել են ՄԱԿ-ի՝ Իրալքի աջակցման առաքելությունում, չդադարող բռնությունների զոհերի թիվը հունվարին հասել Է գրեթե 850-ի, եւս 1450 բնակիչներ վերքեր են ստացել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լուսանկարը` EPA


© 2009 ARMENPRESS.am