Հայաստանի ռուսական ռազմակայանում հրաձգության մարտավարական վարժանքներ են սկսվել

12:42, 8 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանի «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարանում սկսվել են մոտոհրաձգային ստորաբաժանումների զինծառայողների՝ հետեւակի մարտական մեքենայով (ԲՄՊ-2) հրաձգության մարտավարական-կրակային վարժանքները: Պարապմունքներն անցկացվում են ծովի մակերեւույթից ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա եւ 50 սանտիմետրից ավելի բարձրությամբ ձյան ծածկույթի «Էքստրեմալ» պայմաններում:  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, մոտոհրաձիգները փուլ առ փուլ կատարում են հրաձգությունների ժամանակ 1,5-ից մինչեւ 2 հազար մետր մեծացված հեռվությամբ պայմանական հակառակորդի դիմագրավման առաջադրանքները: Նախ տեղից, իսկ այնուհետեւ շարժման մեջ մարտական մեքենաների զենքով, հակատանկային կառավարվող հրթիռներով, նռնականետերով եւ հրազենով պաշտպանության եւ հարձակման դիրքերից կխոցվեն «տանկ», «հետեւակի մարտական մեքենա», «ուղղաթիռ», «հետեւակի խումբ» եւ «զրահաավտոմոբիլ» թիրախները:      

Հրաձգության մարտավարական-կրակային վարժանքները կավարտվեն ռուսական ռազմակայանի մոտոհրաձգային ստորաբաժանումների միջեւ մրցումների անցկացմամբ:


© 2009 ARMENPRESS.am