Թրամփը որոշեց նախագահ դառնալ ֆուտբոլային ակումբ գնելու անհաջող փորձից հետո

11:47, 8 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետականներից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի հավակնորդ միլիարդատեր Դոնալդ Թրամփը պատմել Է, որ իր թեկնածությունը չԷր առաջադրի պետության ղեկավարի պաշտոնի համար, եթե 2014 թվականին իրեն հաջողվեր ձեռք բերել Ազգային ֆուտբոլային լիգայի Buffalo Bills ակումբը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ABC News-ը:

«Եթե ես գնեի այդ թիմը, ապա չԷի անի այն, ինչով այժմ զբաղվում եմ»,- նշել Է Թրամփը: Ըստ որում նա ընդգծել Է, որ չի ափսոսում տեղի ունեցածի համար, քանի որ ընտրարշավին մասնակցելն ավելի հետաքրքիր Է, քան թիմի գործերով զբաղվելը:

Գործարարը ճշտել Է, որ պատրաստվում Էր ամերիկյան ֆուտբոլի թիմը գնել մեկ միլիարդ դոլարով, սակայն մյուս գնորդն ավելի բարձր գին Էր առաջարկել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am