Իրանը նավթի առաջին խմբաքանակն է վաճառել Եվրոպային

11:21, 8 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարական հումքային Glencore թրեյդերը (միջնորդ գնորդ ընկերությունը) դարձել է առաջին արեւմտյան ընկերությունը, որն սկսել է բեռնել իրանական նավթը՝ ծովով Եվրոպա արտահանելու համար:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ամերիկյան The Wall Street Journal-ը:

Glencore-ի կողմից վարձված բեռնանավը 80 հազար տոննա նավթ է բեռնել Պարսից ծոցում իրանական տերմինալից:

Նշվում է, որ Իրանը ծրագրում է Եվրոպային օրական 300 հազար բարել նավթ վաճառել:


© 2009 ARMENPRESS.am