Հայաստանի ԿԲ-ի պատվիրակությունն ուսումնասիրում է բանկային հսկողության վրացական մոդելը

10:44, 8 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Կենտրոնական բանկի պատվիրակությունը ծանոթանում է բանկային հսկողության ոլորտում Վրաստանի ազգային բանկի (ՎԱԲ) բարեփոխումներին ու փորձին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է ՎԱԲ-ի մամուլի տեղեկագրում:

«Վրաստանի ազգային բանկը հսկողության բավականին առաջադիմական մոտեցում եւ գործիքներ Է մշակել: Վերջին տարիների ընթացքում զգալիորեն ընդլայնվել են հսկողության շրջանակները: Մենք ցանկանում ենք այսուհետեւ էլ շարունակել փորձի փոխանակումը, ինչը կօգնի կողմերին ավելի արդյունավետորեն զարգացնելու ռիսկերի վրա հիմնված հսկողության համակարգը»,- հայտարարել է Հայաստանի ԿԲ-ի ռիսկերի վրա հիմնված հսկիչ նախագծի մենեջեր Դեւիդ Բաբասյանը:

Նա նշել է, որ Վրաստանը եւ Հայաստանը համանման մարտահրավերներ ունեն ֆինանսական ինստիտուտների կարգավորման եւ հսկողության հարցերում, ուստի այս հանդիպումը շատ կարեւոր է:


© 2009 ARMENPRESS.am