«Լևանտե»-ի հետ հանդիպումը Լուիս Էներիկեի համար կդառնա 100-րդը «Բարսելոնա»-ի ղեկին

16:42, 6 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Պրիմերայի 23-րդ տուրում «Լևանտե»-ի հետ հանդիպումը «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի համար կդառնա հոբելյանական: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` փետրվարի 7-ին կապտանռնագույնները կանցկացնեն 100-րդ մրցավեճը Լուիս Էնրիկեի գլխավորությամբ, ով թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել 2014 թվականից:

Էնրիկեի գլխավորությամբ «Բարսելոնա»-ն նախորդ 99 հանդիպումներից տարել է 79 հաղթանակ, 11 մրցավեճ ավարտել ոչ ոքի և կրել ընդամենը 9 պարտություն: Թիմը խփել է 274 գոլ և բաց թողել 70-ը:

Լուիս Էնրիկեն «Բարսելոնա»-ի հետ հաղթել է Իսպանիայի առաջնությունը, Իսպանիայի գավաթը, Չեմպիոնների լիգայի գավաթը, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը և Աշխարհի ակումբային առաջնությունը:  


© 2009 ARMENPRESS.am