Դավութօղլուն Աստանայում հանդիպել է Նուրսուլթան Նազարբաևին

13:49, 6 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Աստանայում հանդիպել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Հանդիպմանը Դավութօղլուն հայտնել է, որ ամեն անգամ Ղազախստան գալիս իրենց զգում է որպես այդ երկրի քաղաքացի: Առաջին անգամ այցելելով Ղազախստան որպես Թուրքիայի վարչապետ` Դավութօղլուն նշել է, որ երկրի ցանկացած հաջողություն իրենք ընդունում են որպես սեփականը:

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետը հանդիպել էր Ղազախստանի վարչապետ Քարիմ Մասիմովի հետ: Շուրջ մեկ ժամ տևած հանդիպմանը Դավութօղլուն ընդգծել է, որ թեպետ երկու երկրներն ընդհանուր սահման չունեն, սակայն իրենք բարեկամ երկրներ են:


© 2009 ARMENPRESS.am