Թուրքիայում ամուսնացած կանանց 38 տոկոսը բռնության է ենթարկվում

13:36, 6 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ընտանիքի և սոցիալական քաղաքականության հարցերով նախարարության կատարած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երկրում ամուսնացած կանանց 38 տոկոսը ֆիզիկական բռնության է ենթարկվում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը: Ուսումնասիրությունն իրականացվել է 15 հազար անձանց շրջանում:

Թուրքիայում կանանց 25 տոկոսին ամուսիններն արգելում են աշխատել: Ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել նաև, որ ամուսնալուծված կամ առանձին ապրող կանանց 75 տոկոսը նախկին ամուսինների կողմից շարունակվում է բռնության ենթարկվել:


© 2009 ARMENPRESS.am