Մարկոսովը պայմանագիր է կնքել «Սոլյարիս»-ի հետ

11:52, 6 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայազգի հարձակվող Միխայիլ Մարկոսովը պայմանագիր է կնքել ռուսական «Սոլյարիս» ակումբի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ռուսական թիմի պաշտոնական կայքը, պայմանագիրը կնքվել է մեկ տարի ժամկետով: «Սոլյարիսի» պաշտոնական կայքը հիշեցնում է նաև, որ Մարկոսովը մի քանի անգամ հրավեր է ստացել Հայաստանի հավաքականից:

30-ամյա հարձակվողը հանդես է եկել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի և Ֆուտբոլի ազգային լիգայի թիմերում այդ թվում` «Ուֆա»-ում և «Սիբիր»-ում:


© 2009 ARMENPRESS.am