Brent տեսակի նավթի գինն ընկել է բարելի դիմաց 33,84 դոլարից

20:05, 5 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում դոլարի աճի ֆոնին նավթի գները վերսկսել են անկումը : Ներդրողներին շարունակում է մտահոգել բարձր ծավալների վառելիքի մատակարարման համատեքստում պահանջարկի նվազումը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս» գործակալությանը:

Brent նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը լոնդոնյան ICE Futures  բորսայում նվազել է բարելի դիմաց  33,84 դոլարից:

WTI նավթի ֆյուչերսների արժեքները նյույորքյան ապրանքային բորսայում կրճատվել են մինչև բարելի դիմաց 31,12 դոլար:

Այս շաբաթվա սկզբին Brent նավթի գները նվազել են 2,6, իսկ WTI-ինը՝ 7,4 տոկոսով:


© 2009 ARMENPRESS.am