Հռոմի Պապը հանդիպել է Ռոնալդինյոին

19:48, 5 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ,  5  ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարսելոնայի նախկին ֆուտբոլիստ, բրազիլացի հարձակվող Ռոնալդինյոն Վատիկան կատարած այցի ընթացքում հանդիպել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  Daily Mail-ի տեղեկացմամբ, ֆուտբոլիստը Վատիկան էր ժամանել իր Scholas Occurrentes դպրոցների միջազգային ցանց այցելելու նպատակով:

Հռոմի Պապը շատ ջերմ է ընդունել բրազիլական ու համաշխարհային ֆուտբոլի աստղին։ Պապը  մեծ ֆուտբոլասեր է եւ երկրպագում է արգենտինական «Սան Լորենսո դե Ալմագրո» ակումբին։

Պարբերականի տեղեկացմամբ, դպրոցների միջազգային ցանցում ներառված է մոտ 400 հազար հաստատություն, որոնք գտնվում  են աշխարհի 5 մայրցամաքներում: 

Լուսանկարը` AP


© 2009 ARMENPRESS.am