Քննչական կոմիտեն դատարան է ուղարկել հանրաքվեին այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքերով 6 քրեական գործ

19:04, 5 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015թ. դեկտեմբերի 6-ին կայացած հանրաքվեի ընթացքում այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում քննվող քրեական գործերից, փետրվարի 5-ի դրությամբ, հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 16 քրեական գործ՝ 19 մեղադրյալի վերաբերյալ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից, ևս 5 քրեական գործով՝ 5 մեղադրյալի վերաբերյալ, հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազներին։


© 2009 ARMENPRESS.am