Ալֆոնսո Քուարոնի որդին նոր ֆիլմ է նկարահանելու Զորոյի մասին

17:21, 5 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Lantica Media եւ Sobini Films ամերիկյան անկախ ստուդիաները նոր ֆիլմ են նկարահանելու Զորոյի մասին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Comingsoon-ին: Կինոնկարի սցենարիստ եւ բեմադրիչ Է նշանակվել Հոնաս Քուարոնը՝ ռեժիսոր Ալֆոնսո Քուարոնի որդին: Ժապավենն ստացել Է «Z» աշխատանքային անվանումը. ենթադրվում Է, որ ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2016 թվականի ամռանը Դոմինիկյան Հանրապետությունում:

Թե ինչի մասին Է լինելու կինոնկարը, ստեղծողներն առայժմ չեն ասում: Միայն հայտնի Է, որ գործողությունը տեղափոխելու են հետապոկալպսյան ապագա: 

Զորոյի մասին իրենց ժապավեններն ավելի վաղ մտադրվել Էին նկարահանել 20th Century Fox եւ Sony ստուդիաները, բայց նրանց նախագծերի մասին առայժմ ոչինչ հայտնի չԷ:  

Առաջին անգամ դիմակավոր հերոսը՝ Զորոն, հայտնվել Է Ջոնսոն Մաքքալիի արկածային վեպերում 20-րդ դարի սկզբին: Զորոյի մասին պատմությունները դրվել են բազմաթիվ Էկրանավորումների հիմքում: Դրանցից առավել հայտնիները թողարկվել են 1998 եւ 2005 թվականներին. այդ կինոնկարներում գլխավոր դերը խաղացել Է Անտոնիո Բանդերասը: Տարբեր ժամանակներում Զորոյին մարմնավորել են նաեւ Ալեն Դելոնը, Դուգլաս Ֆերբենքսը, Ջորջ Հեմիլթոնը եւ Հայ Ուիլյամսը:

Հոնաս Քուարոնն իր հոր համահեղինակությամբ գրել Է  «Տիեզերական ձգողականություն» ֆանտաստիկ ֆիլմի սցենարը, որը 2014 թվականին ստացել Է «Օսկար»-ի յոթ մրցանակ, «Սատուռնի» հինգ արձանիկ եւ մեկ «Ոսկե գլոբուս»:


© 2009 ARMENPRESS.am