Մեծ Բրիտանիայի թանգարանում 155-ամյա թակարդը մուկ Է բռնել

16:51, 5 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Անգլիական գյուղական կենցաղի թանգարանում (Museum of English Rural Life) գործել Է մկան 155-ամյա հինավուրց թակարդը: Մկանը, որը կեր փնտրելով ականատն Էր մտել, գտել են սատկած: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 4-ին հաղորդել Է Gizmodo պորտալը:

Ռեդինգի համալսարանի տարածքում գտնվող թանգարանում ներկայացված Էր մկան թակարդ, որն ավելի քան հարյուր տարի չԷին օգտագործել: Թանգարանի եւ համալսարանի աշխատակիցները որոշել են մկնից խրտվիլակ պատրաստել: Ցուցանմուշը կտեղավորեն թակարդի կողքին՝ որպես հետագա ծառայության համար դրա պիտանիության ապացույց:


© 2009 ARMENPRESS.am