Սերգեյ Սմբատյանը կղեկավարի Սարաևոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը

15:39, 5 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը փետրվարի 5-ին հանդես կգա Սարաևոյի ազգային թատրոնում՝ ղեկավարելով Սարաևոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից, որպես մենակատար հանդես կգա Ռան Ջիան (դաշնամուր)։ Դաշնակահարն Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի դափնեկիր է։

Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Սարաևոյի ֆիհարմոնիկ նվագախումբը կկատարի Լյուդվիգ վան Բեթհովենի, Պյոտր Չայկովսկու ստեղծագործությունները։


© 2009 ARMENPRESS.am