Ամերիկյան OK Go խումբը Զվյոզդնի ավանում տեսահոլովակ Է նկարահանել անկշռության պայմաններում

17:26, 4 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան OK Go խումբը Մոսկվայի մարզի Զվյոզդնի ավանում Upside Down & Inside Out երգի տեսահոլովակը նկարահանել Է ռուսական Իլ-76ՄԴԿ լաբորատորիա-ինքնաթիռում՝ անկշռության պայմաններում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

Յուրաքանչյուր թռիչքի մասնակցել Է 14 մարդ, պատմել Է OK Go-ի կիթառահար եւ վոկալիստ Դեմիեն Քուլաշը S7 ավիաընկերության հանդեսում հրապարակված հարցազրույցում, ընկերություն, որը հանդես Է եկել որպես նկարահանումների համակազմակերպիչ:    

Ինչպես նշում Է հրատարակությունը, խմբի հետ աշխատել են Տիեզերագնացների պատրաստման կենտրոնի պրոֆեսիոնալ հրահանգիչներ:

Տեսահոլովակը խումբը պլանավորում Է հրապարակել փետրվարի 11-ին: Քուլաշը պատմել Է, որ ընդամենը տեսահոլովակի նկարահանումների համար իրենց պահանջվել Է 20 թռիչք:

Տեսահոլովակի նկարահանումներին նաեւ մասնակցել են ռուս մարմնամարզուհիներ Անաստասիա Բուրդինան եւ Տատյանա Մյասնիկովան, որոնք խաղացել են ինքնաթիռի ուղեկցորդուհիների դերերը:


© 2009 ARMENPRESS.am