Անի Ամիրաղյանը Անթալիայի միջազգային մրցաշարում դուրս է եկել 1/8 եզրափակիչ

18:28, 3 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ,  3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի Հայաստանի առաջին ռակետ Անի Ամիրաղյանը մասնակցում է Անթալիայում ընթացող հերթական միջազգային GD tennis cup women's մրցաշարին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հայ թենիսիստուհին մրցաշարի առաջին շրջանում 6:2, 6:2 հաշվով առավելության է հասել Ուզբեկստանը ներկայացնող Վլադա Էկշիբարովայի նկատմամբ եւ դուրս է եկել 1/8 եզրափակիչ:

Հաջորդ տուրում Ամիրաղյանը ուժերը կչափի ֆրանսուհի Ժոզեֆին Բուալեմի հետ:

Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 10.000 ԱՄՆ դոլար:

Հիշեցնենք, որ Հայաստանի առաջին ռակետը Անթալիայում մասնակցում էր հունվարի 25-31-ը անցկացված մեկ այլ միջազգային մրցաշարի, որտեղ զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը:

 

© 2009 ARMENPRESS.am