ՌԴ կողմից սպառազինության մատակարարման հետ կապված խնդիր չկա. Սեյրան Օհանյան

19:46, 26 Հունվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Զինված ուժերը ռազմական և ռազմատեխնիկակկան համագործակցությունը շարունակում է իրականացնել պլանային պայմանավորվածության շրջանակներում, հատկապես Ռուսաստանի Դաշնության հետ: Այս մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ այդ առնչությամբ խնդիրներ չկան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հարցին, թե ինչո՞ւ մինչ այժմ ՌԴ-ից 200 մլն դոլար վարկով գնված սպառազինությունը չի ժամանում Հայաստան, նախարարն ասաց:

«Ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունն իրականացվում է պլանային պայմանավորվածության շրջանակնում, հատկապես ՌԴ-ի հետ: Ռուսաստանի հետ մենք ոչ միայն այսօր ռազմատեխնիկական համագործակցություն ենք ապահովում, դեռ ավելին, պայմանագրի շրջանակներում ապահովում ենք աշխատանքներ ռազմական տեխնիկայի, հեռահար ու ճշգրիտ միջոցների ձեռքբերման ուղղությամբ: ԶՈւ ղեկավարությունը գիտի՝ այս ուղղությամբ ինչ անել և ժամանակին ամեն ինչ իրականացնում է»,- ասաց Սեյրան Օհանյանը:


© 2009 ARMENPRESS.am