Դոհա-Երևան-Դոհա ուղիղ չվերթները կմեկնարկեն մայիսից

13:41, 26 Հունվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոհա-Երևան-Դոհա ուղղությունով 2016 թվականի մայիսի 15-ից կիրականացվեն ուղիղ չվերթներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացեց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանը, չվերթներն իրականացվելու են Qatar Airways ընկերության կողմից A320 ինքնաթիռով` շաբաթական 4 անգամ:

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը բարձր է գնահատում Qatar Airways ընկերության արհեստավարժ թիմի պատրաստվածությունը և բարեկամական տրամադրվածությունը: «Ուրախ եմ, որ երկու տարի շարունակվող մեր բանակցությունները եղան արդյունավետ»,- նշել է նա:

Իսկ Qatar Airways ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ակբար ալ-Բաքերը համարում է, որ Դոհա-Երևան-Դոհա չվերթը հայաստանցիներին լավ հնարավորություն կընձեռի ճանապարհորդել 150 ուղղություններով, որոնք սպասարկում է ավիաընկերությունը:


© 2009 ARMENPRESS.am