Ամերիկացի գիտնականները գտել են Արեգակնային համակարգի իններորդ մոլորակը

11:07, 21 Հունվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կալիֆոռնիայի Տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականներ Մայքլ Բրաունը եւ Կոնստանտին Բագիտինը հանգել են այն եզրակացության, որ Արեգակնային համակարգում, հավանաբար, գոյություն ունի իններորդ մոլորակը, որի զանգվածը 10 անգամ գերազանցում Է Երկրի զանգվածը: Այս մասին, ինչպես տեղեկցանում Է «Արմենպրես»-ը, գրել Է Astronomic Journal-ը: Հետազոտողների կարծիքով՝ մոլորակը գտնվում Է Երկրից մոտավորապես 20 անգամ ավելի հեռու, քան Նեպտունի ուղեծիրը:

Գիտնականները մոլորակը համարել են գազային հսկա, որը կարող Է  նետված լինել «հեռավոր տիեզերք»՝ Արեգակնային համակարգի ծայրամաս, իսկ դրա պատճառը Յուպիտերի եւ Սատուռնի ձգողականության ուժերն են:

Բացի այդ, հետազոտության հեղինակները ենթադրում են, որ առաջիկա հինգ տարվա ընթացքում աստղագետները կկարողանան «նոր» մոլորակը տեսնել աստղադիտակի միջոցով, սակայն արդի օպտիկական տեխնիկան թույլ չի տալիս դա անել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am