Թուրք տեքստիլագործները իրենց արտադրանք Ռուսաստան են ուղարկում ադրբեջանականի անվան տակ

11:23, 19 Հունվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի կողմից Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ սահմանվելուց հետո թուրքական որոշ տեքստիլային ձեռնարկություններ խնդիրներից խուսափելու համար սկսել են Made in Turkey պիտակավորումը փոխել Made in Azerbaijan:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Fashion United պարբերականը:

Օրինակ` Թուրքիայի տեքստիլ արդյունաբերության կենտրոն հանդիսացող Էգեյան շրջանի տեքստիլագործներն սկսել են օգտագործել Made in Azerbaijan կամ Made in Iran պիտակներ:

Թուրքիայի մոդայի եւ պատրաստի հագուստի ֆեդերացիայի նախկին ղեկավար Նեդիմ Օրունը պատմել է, որ ներկայում թուրքական արտադրողների արտադրանքը ռուսաստանյան շուկա մատակարարվում է Ադրբեջանի կամ Իրանի միջոցով:


© 2009 ARMENPRESS.am