Տիրանայում բացվել է Հայաստանի պատվո հյուպատոսություն

17:57, 11 Հունվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում բացվել է Հայաստանի պատվո հյուպատոսություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Ալբանիայի հեռագրական գործակալությունը:

Տիրանայում տեղի ունեցած հատուկ արարողության ժամանակ ներկայացվել է Ալբանիայում Հայաստանի պատվո հյուպատոսը՝ Վարուժան Փիրանյանը:  Բացման արարողության ժամանակ Փիրանյանը նշել է, որ պատվո հյուպատոսությունը կարևոր դեր կունենա տնտեսական, առևտրափոխանակության, մշակութային, զբոսաշրջության ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության հարցում:

Նորանշանակ պատվո դեսպանը խոսել է նաև Ալբանիայում հայկական համայնքի մասին, որը թեպետ փոքրաթիվ է՝ 30-35 հայկական ընտանքի, այդուհանդերձ դրանում պահպանված են բոլոր ավանդույթներն ու լեզուն: «Նրանք Ալբանիայում գտան իրենց երկրորդ տունը և կարողացան հեշտությամբ ինտեգրվել տեղի հասարակությանը, ինչի համար միշտ շնորհակալ են եղել ու կլինեն այս երկրին»,- նշեց Փիրանյանը:

Ալբանիայում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանը (նստավայրը՝ Աթենք, Հունաստան), շնորհավորել է Վարուժան Փիրանյանին նոր նշանակման կապակցությամբ՝ համոմզունք հայտնելով, որ վերջինս ջանք ու եռանդ չի խնայի հայ-ալբանական հարաբերությունների ընդլայնման հարցում:

 


© 2009 ARMENPRESS.am