Հայաստանում մեկնարկել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի օդային ավիացիայի ուղղաթիռների թռիչքները

18:44, 25 Դեկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ)՝ Հայաստանում տեղակայված «Էրեբունի» ռազմակայանում իրականացվել է Կրասնոդարի շրջանի ռազմական օդանավակայաններից բերված ուղղաթիռների հավաքման գործընթացը, կազմակերպվել են առաջին թռիչները: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ՌԴ ՀՌՕ լրատվական ծառայությունը: 

Թռիչքների ընթացքում «Մի-24» հարվածային ուղղաթիռների անձնակազմը զարգացնում է թռիչքի, վայրէջքի, 100-ից 1500 մետր բարձրության վրա ու տարբեր արագություններով թռիչքների իրականացման կարողությունները: Հասարական եւ բարդ եղանակային պայմաններում օդաչուները ստուգում են հանգույցներն ու սարքավորումները տարբեր տեսակի ծանրաբեռնվածության եւ գերբեռնվածության առկայության դեպքում:

Թռիչքներն ու հարվածային, տրանսպորտային օդային միջոցների էսկադրիլիայի հավաքը կկազմակերպվեն երեք ամսվա ընթացքում:


© 2009 ARMENPRESS.am